Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին


Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին
Մայիս 7 13:10 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։

 

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն այսօր ասաց, որ դեռ Մոսկվա կատարած այցի ժամանակ է Պուտինին ասել, որ չի կարողանա մասնակցել շքերթին, քանի որ Հայաստանում մեկնարկում է քարոզարշավը։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես։