«Վարչապետն ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել». Փաշինյանը կատակեց՝ եթե ճեպազրույցի չիջներ՝ ուշի-ուշով հետևելու էր Սամվել Կարապետյանի ասուլիսին


«Վարչապետն ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել». Փաշինյանը կատակեց՝ եթե ճեպազրույցի չիջներ՝ ուշի-ուշով հետևելու էր Սամվել Կարապետյանի ասուլիսին
Մայիս 7 13:45 2026

Նիկոլ Փաշինյանը դեռ ծանոթ չէ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե  «Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում»։

 

«Ծանոթ չեմ, չեմ մեկնաբանում, ձեզ թվում է, թե ես ամբողջ օրը նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

 

Եթե լինեն հայտարարություններ, որոնց կարիք կլինի արձագանքելու՝ Փաշինյանը խոստացավ՝ կարձագանքի։

 

«Հիմա ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչո՞վ կարող էի զբաղվել, հիմա նստած ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ Հայաստանի վարչապետն էդ ժամին ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել»,- նշեց Փաշինյանը։