Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Եթե ձեզ թվում է՝ այսօր Հայաստանն իր բյուջեի հաշվին է ապրում ու զարգանում, չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի ՀՀ իշխանությունների հետ, ամբողջությամբ գալիս է դրսի տրանսֆերներից։
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է և լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, գլխավոր տնտեսական դաշնակից, ուրիշ հնարավորություն այսօր չունենք, դա մի հատ «կնոպկա» սեղմելով հնարավոր չի անջատել։
Կտեսնեք, որ տարիների ընթացքում գրավում ենք նոր շուկաներ, և կախվածությունը կնվազի»,-նշեց Կարապետյանը։
Խոսելով ՀԱԿՊ կազմում Հայաստանի մնալ-չմնալու մասին՝ ասաց. «Երբ ներկա իշխանությունները «պամպերսները» հագած ինչ-որ հայտարարություններ են անում, դա չեմ էլ ուզում մեկնաբանել։
Հնարավորություն ունեին մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչի՞ չեն արել, վախենո՞ւմ են»։
Կարապետյանը հավելեց՝ չունենք ռազմական համագործակցության երկրորդ կառույցը։










