Մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով. Թաթոյան


Մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով. Թաթոյան
Մայիս 6 23:38 2026

Վեդիում 2 անչափահաս քույրերը կմնային արդարության սպասումով ու ինքնադատաստանի հույսով, եթե լրագրող Սյուզի Բադոյանն իր համարձակ պրոֆեսիոնալ աշխատանքով պետական մարմինների գործն իր վրա չվերցներ ու եթե փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը (Lusine  Martirosyan) և Վարդուհի Էլբակյանը բարձր պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին: Գործի հետ կապված զարգացումները կրկին համոզում են, որ մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով։

 

 

 

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն: Վեդիի քաղաքապետ կոկորդիլոսագետը զբաղված է «քաղաքական հակառակորդների» փնտրտուքով ու միայն «ցանկալի» կալանավորումների մասին ինֆորմացիաներից սոցցանցերում հրճվելով։

 

 

 

 

Դրա համար եմ ասում, որ մեզ քաղաքականություն է բերել ոչ թե պաշտոնի կռիվը կամ երազանքը քաղաքականությունում լինելու, այլ մարդկանց խնդիրները լուծելու կամքը, որ մարդիկ չմոռացվեն, հանցանքները չթաքցվեն, իրավապահ համակարգը չծառայի քաղաքական իշխանությանը, որ մարդն իմանա, որ անհնար է իր երկրում հանցանք կատարածը չպատժվի, որ ինքնադատաստանները բացառվեն, քանի որ պետական մարմինները ճիշտ տեղում են, որ փաստաբաններն ու լրագրողները ստիպված չլինեն ամեն օր կռիվ տալ, որ պետությունը կատարի իր գործառույթը: 

 

Արդարությունը հենց դրա համար է գալիս։

 

 

Մենք բերելու ենք հենց այդպիսի արդարություն։