Ի՞նչն է Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչներին ամենաշատն անհանգստացնում։ Այս հարցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հարցին պատասխանել է կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը։
«Շատ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում անցավ հանդիպումը։ Մարդկանց ամենաշատը հետաքրքրում էր՝ օր առաջ հրաժարվեն Փաշինյանի իշխանությունից։ Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը ութ տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտի ժողովրդի, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանի ժողովրդի կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար, գյուղացու կյանքը բարելավելու համար։
Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտում մշակվում են ընդամենը 10 %-ով հողերը։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչպես պետք է վաճառեն իրենց գյուղմթերքը։ Բոլորին շատ դուր եկել էր մթերման կայանների գաղափարը։ Հատկապես, որ իրենք հնարավորություն են ունենալու հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթները»,- պատասխանել է Կարապետյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հայտարարություններին, Կարապետյանը նշեց․ «Նախընտրական փուլում թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը «նվերներ» անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված Փաշինյանի ընտրվելու հնարավորությունները։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մտցնելու ենք սահմանափակումներ։ Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու։ Բայց ամենաուրրախալին՝ Ալիևի նվերն է մեր ժողովրդի։ Արդեն մենք գիտենք, որ Փաշինյանը գնում է Ադրբեջան»։
Ավելի մանրամասն՝ քիչ անց տեսանյութում։










