Շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանում մեծամասշտաբ այս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպելու համար. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի միակ հարցը


Շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանում մեծամասշտաբ այս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպելու համար. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի միակ հարցը
Մայիս 6 19:53 2026

«Քանի որ այսպես դասավորվեց, որ առանձնապես հարիցեր չկան, ես կօգտվեմ առիթից և կփոխանցեմ երեկ մեր գործընկերների հետ Գյումրում համերգաից առաջ և հետո ունեցած շփումներից տպավորություններս»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ այն բանից հետո, երբ ընդդիմության բացակայության պայմաններում հարցի համար գրանցված ինքը և ևս 2 ՔՊ-ականները հրաժարվեցին հարց տալ։

Նա ասաց, որ փոխանցում է գյումրեցիների շնորհակալությունը և իրենց՝ ՔՊ-ական բոլոր պատգամավորներին շնորհավորեց։

«Ուզում եմ շնորհավորել մեր պետությանը, ժողվորդին և կառավարությանը՝ պարո՛ն վարչապետ, Ձեր գլխավորությամբ, ու մեզ բոլորիս՝ Հայաստանում իսկապես մեծամասշտաբ այս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպելու համար»,-հայտարարեց Գրիգորյանը։

ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ մարդիկ իրեն խնդրել են Փաշինյանին փոխանցել «իրենց հպարտությունը»։

«Դժվար է բառերով փոխանցելը, ուղղակի պետք էր տեսնել էդ մարդկաց դեմքերը, զգալ իրենց տրամադրությունը, զգալ այն երջանկությունն ու ուրախությունը, որ երեկ տիրում էր գյումրիում, ոչ մի եղանակային պայմաններ չէր կարող դա փոխել»,-հայտարարեց  Հռիփսիմե Գրիգորյանը։