Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»


Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»
Մայիս 6 18:11 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։

 

«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,- լրատվամիջոցին պատմել է ականատեսներից մեկը։ Գոռ Ակուլյանն ի վիճակի չի եղել պատասխանել «Իշխանության» հարցերին։  

 

ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են և փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա։

 

Factor.am-ն էլ Շենավանի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մխիթարյանին տեղի ունեցածի առնչությամբ հարց է ուղղել։ 

 

Ի պատասխան՝ ՔՊ-ականն ասել է․ «Սխալ տեղեկություններ են տարածվել մամուլում»,- ու անջատել հեռախոսը։