Կասկածելի են գաղտնալսումները, դրանք վարչական ռեսուրսի չարաշահում են. Ամստերդամը՝ «Ուժեղ Հայաստանի» անդամների ձայնագրությունների մասին (Տեսանյութ)


Կասկածելի են գաղտնալսումները, դրանք վարչական ռեսուրսի չարաշահում են. Ամստերդամը՝ «Ուժեղ Հայաստանի» անդամների ձայնագրությունների մասին (Տեսանյութ)
Մայիս 6 17:19 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների գաղտնալսումների, ձայնագրությունների բովանդակությունը խիստ կասկածելի է, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը` պատասխանելով Aysor.am-ի հարցին:

«Գիտեմ, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է գաղտնալսումների մասին, որոնք Փաշինյանի ուժերն իրականացնում են։ Գիտեմ, որ բոլոր այդ գործողությունները կապված են ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկի և պետության վարչական ռեսուրսների չարաշահման հետ՝ ի շահ սեփական թեկնածուի»,- նկատեց Կարապետյանի շահերի պաշտպանը: