Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան


Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
Մայիս 6 15:43 2026

«Ադրբեջանի հետ բանակացությունների փուլում Հայաստանի Սահմանադրության հետ կապված պահանջ, պայման չկա։ Սահմանադրության թեման երկկողմ օրակարգում չկա»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն այդպես է ասում, ինքը շարունակաբար լսել է այդպես, որ նրանք պատրաստ չեն ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայագիրը, որը նախաստորագրել են, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը։

«Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրությունը ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է  Հայաստանին։ Հավանաբար, հանրաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք հարց չէ, սս մեր ներքին հարցն է»,- ասաց Միրզոյանը։