Գյուղացին ՀՀ-ի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի


Գյուղացին ՀՀ-ի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի
Մայիս 6 11:37 2026

Արագածոտնի մարզի Հնաբերդ, Ռյա Թազա և Արագած գյուղական համայնքներում մեր ժողովրդի հետ հանդիպումները լի էին ջերմությամբ ու անկեղծ զրույցներով։ Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի, իսկ ընտանիքները՝ ապրեն կայուն ու արժանապատիվ պայմաններում։

Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։ Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները, իսկ այդ փոխադարձ վստահությունն այսօր էլ շարունակում է մնալ մեր միասնականության կարևոր հիմքերից մեկը։

Օրվա ավարտին Արագած համայնքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ամենից շատ ուզում են խաղաղ, համերաշխ և վստահ ապագա։ Հենց այդ ճանապարհով էլ պետք է միասին առաջ շարժվենք»։