Հատիսի գագաթին կառուցող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարական աշխատանքները ակտիվ փուլում են, այս անգամ շինարարներին միացել է թոշակառուների մեծ խումբ։
Նրանք վաղուց էին ուզում այս պատմական գործին մասնակիցը դառնալ։ Նրանք ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանն անձամբ էին ցանկություն հայտնել՝ որպես կամավոր մասնակցելու ազգային վերածննդի, միասնության և համերաշխության խորհրդանիշ այս նախաձեռնությանը։
Այսօր այդ ցանկությունն իրականություն է՝ ոգեշնչող օրինակ առ այն, թե ինչպես է այս բացառիկ գաղափարը միավորում սերունդներին:










