Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է կալանավայրում, ծավալուն աշխատություն է պատրաստում՝ նպաստելով հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը։ Այդ մասին «Սրբազան պայքարի» սոցցանցի էջից ենք տեղեկանում.
«Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել. բավական ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:
Առաջինը կներկայացնենք խաղաղության մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.
Ա. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՐԺԵՔ
Բ. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`
Խաղաղության էությունը
Գ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`
Արդար խաղաղություն
Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`
Խաղաղության երաշխիքը
Ե. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Զ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»,- նշված է ազդագրում։











