Քեզ համար ի՞նչ տարբերություն. Ալեն Սիմոնյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին


Քեզ համար ի՞նչ տարբերություն. Ալեն Սիմոնյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Մայիս 2 22:14 2026

«Քեզ համար ի՞նչ տարբերություն, դու ո՛չ քաղաքական գործոն ես, ո՛չ էլ սովորության համաձայն տանից դուրս ես գալու»,-ՀՀ առաջին նախագահի հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  «Իլուր»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.

«Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»։