Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանը հայտարարում է, թե Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է՝ նախնական ճարտարապետական ոճին համապատասխան»


Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանը հայտարարում է, թե Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է՝ նախնական ճարտարապետական ոճին համապատասխան»
Մայիս 2 11:43 2026

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են հերթական անգամ քարոզչություն իրականացնել, իբրև թե օկուպացված Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ոճին համապատասխան»։

 

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինականորեն ճանաչված կառույցները, այդ թվում՝ պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները, պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Գաղտնիք չէ սակայն, որ այդ երկրը պետական մակարդակով իրականացվում է հայերի մշակութային ցեղասպանություն։

 

Դեռևս 2023 թվականին ադրբեջանցիները պղծել են սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որն այսօր փորձում են ծառայեցնել իրենց նպատակներին։

 

 

 

Այսպիսի տեսք է ստացել միջնադարյան հրաշալի այդ կառույցը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հետո։

 

Հատկանշական է, որ օրեր առաջ էլ Ստեփանակերտում ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին։

 

Անդրադառնալով հայկական հետքը Արցախում վերացնելուն՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից, փաստացի չբացառելով, որ հետագայում նման դեպքերը կարող են կրկնվել։

 

«Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այդ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ»,-ասել էր նա։

 

Հենց այդ իրադարձություններից օրեր անց ադրբեջանական քարոզչամեքենան գործի է անցել։