Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը. Զուրաբյան


Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը. Զուրաբյան
Մայիս 1 21:46 2026

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է.

«Հայաստանի սիրելի աշխատավոր ժողովուրդ, 

Շնորհավորում եմ մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:


Ձեր աշխատանքի արդյունքն է մեր ընտանիքների բարեկեցությունը, երկրի անվտանգությունը, վաստակած հանգստի գնացած մեր մեծահասակների ապահովությունը, երեխաների ապագան և երիտասարդների արդյունավետ մուտքը ստեղծագործական կյանք:

Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը:

Առաջիկա հինգ տարվա համար մենք ձեզ խոստանում ենք հենց դա. 

- Աշխատանքի և ստեծագործության համար բարենպաստ միջավայրի ստեղծում, գործազրկության վերացում (նոր տեխնոլոգիական աշխարհում դա հնարավոր է)

- Աշխատանքային իրավունքները պաշտպանող արդյունավետ օրենսդրություն

- Գործարարությունն ու աշխատանքը խրախուսող, պարզեցված հարկային քաղաքականություն և այլ կարգավորումներ

- Ենթակառուցվածքային այնպիսի համակարգերի ստեղծում (էներգետիկա, ջուր, հաղորդակցություն և այլն), որոնք ձեր աշխատանքն առավել արգասաբեր և գոհացուցիչ կդարձնեն

-Երիտասարդական սթարթափներին աջակցություն

Ամեն բանի հիմքը ստեղծագործումն է: Հալա´լ ա ձեր ջանքն ու քրտինքը:

Ի գո՛րծ»։