Սերժ Սարգսյանը երիտասարդների հետ է հանդիպել


Սերժ Սարգսյանը երիտասարդների հետ է հանդիպել
Ապրիլ 30 19:00 2026

2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում :Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը։