Gallup International Association-ը հարցումների արդյունքներ է հրապարակել, որոնք իրականացվել են Հայաստանում։
«Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում քաղաքական իրավիճակը» հարցին հարցվածների պատասխանը հետևյալն է.
26.7%-ը կարծում է, որ իրավիճակը շատ լարված է,
26.3%-ը՝ ավելի շուտ լարված
24.8%-ը՝ ավելի շուտ հանգիստ
16.5%-ը գնահատում է իրավիճակը որպես լիովին հանգիստ
իսկ 5.6%-ը դժվարացել է պատասխանել։










