Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել։
«Նախորդ խումբն էլ, որ վերադարձել է, էլի ընտրություններից առաջ էր, նախորդն էլ, Ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանը հավատացրեց, թե գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր աշխատում են, իսկ թե երբ կլինեն արդյունքներ՝ կտեսնենք։










