100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան


100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան
Ապրիլ 30 11:57 2026

100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան, այնտեղի սնունդը կվերջանա: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հյուրանոցային ոլորտի այն ներդրումները, որոնք ընթացքի մեջ են՝ քաջալերել, երկրորդը հանրային սննդի ոլորտը պետք է հասկանալ, որովհետև էդքան մարդիկ մտնեն Իջևան, կարող է սնունդը վերջանա:

Այդքան առևտրի, այդքան երկրպագուի համար պետք է տեղ լինի, այդ թվում Վանաձորի ստադիոնի շրջակայքում աշխատանքներ ունենք անելու, որովհետև այնտեղ մոտեցող ճանապարհները բավականին նեղ են, շենքերի արանքով են, բազմաթիվ հարցեր կան լուծելու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։