ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որի նպատակն էր առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը:
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում պահպանվող դինամիկան արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական միտումները, ինչն էական է տևական խաղաղության և կայունության հաստատման համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը: Գործարկվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային կապը կամրապնդի տարածաշրջանային փոխկապակցվածությունը և շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ բնակչությանը:
ԵՄ-ն հանձնառու է խթանել փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում՝ համահունչ մեր «Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», «Global Gateway» ռազմավարությանը և «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին», որտեղ թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան առանցքային դերակատարություն ունեն:
ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը










