Այդ ագրեսիային ես էլ եմ ամեն օր բախվում և՝ անընդհատ ու ագրեսիային պատասխանել եմ միշտ ու համբերությամբ. Աննա Վարդապետյան


Այդ ագրեսիային ես էլ եմ ամեն օր բախվում և՝ անընդհատ ու ագրեսիային պատասխանել եմ միշտ ու համբերությամբ. Աննա Վարդապետյան
Ապրիլ 29 16:42 2026

«Բնակավայրերից մեկում տնային կալնք ստացած թմրանյութ տարածողի բոլոր մատները ջարդել են»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկացրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա տարակուսեց, թե ինչ սկզբունքով են մի քաղաքացուն գունավոր մետաղ գողանալու համար կալանավորում, իսկ թմրանյութ տարածողին, որն այն արել է իր տանից՝ տնային կալանք են սահմանել։

Վարդապետյանը հաստատեց, որ ահազանգեր են ստացել գյուղաբնակ վայրերից, որ թմրավաճառին տնային կալանք են տվել, իսկ նա տնից է թմրանյութ իրացնում։

«Ես կխնդրեմ, եթե նման իրավիճակներ կան, մեզ տեղեկացրեք, որ մենք խափանման միջոցի հարց բարձրացնենք»,-հայտարարեց դատախազը։

Պատասխանելով դատախազների բարեվարքության, գործերի քննության ձգձգման, ոչ կոմպետենտության մասին հարցերին՝ գլխավոր դատախազն ասաց, որ նպատակ չեն դրել, որ 6 ամսում դատախազությունում կադրային փոփոխություն իրականացնել։

«Մենք նպատակ ենք դրել հետևաղականորն 4 տարում դատախազության ամբողջ կազմը, կամ կազմի մեծ մասը թարմացնել, որովհետև այսօր քննությունը մեծ որակ է պահանջում»,- հայտնեց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը վստահեցրեց, որ  դատախազությունում աշատանքի անցնելու բաց մրցույթներին մասնակցում են բուհերի իրավաբանական կուրսերի լավ սովորող ուսանողները։

«Մենք առաջին կառույցն ենք, որ բարեվարքության համար դռները բացել ենք և բոլոր դատախազներն անխտիր բարեվարքության ստուգման են ենթարկվում, իսկ այն դատախազներն, ում բարեվարքությունը բացասական է անմիջապես կարգապահական վարույթ է հարուցվում»,-ասաց Վարդապետյանը։

Անդրադառնալով դատական գործերի քննության ձգձգմանը՝ դատախազն ասաց. «Ես ամեն օր նամակներ եմ ստանում, որոնք ժամկետների ձգձգմանն են վերաբերում, և ասել, որ  մի օր կկարաղանանք այս բոլոր խնդիրները լուծել, իրատեսական չէ»։

Նա վստահեցրեց, որ գլխավոր դատախազությունում 6-8 ամիսը մեկ դատախազներից վարույթները պահանջում են, ժամկետների հարցը լուծելու համար։

«Այսօր դատախազների թիվը 430-ից մի փոքր ավել է, եթե նույնիսկ դարձնենք 900, էլի ձգձգման խնդիրը լինելու է»,-հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։

 Արձագանքելով դիտարկմանը, որ հասարակության մեջ հանցավորությունը չի պակասում և ագրեսիան ավելանում է՝ Աննա վարդապետյանը վստահեցրեց, որ 2025 թ-ին 2024թ-ի համեմատ հանցագործությունները, նաև՝ ծանրերը նվազել են և շարունակեց. «Այդ ագրեսիային ես էլ եմ ամեն օր բախվում և անընդհատ, բայց այդ ագրեսիային իմ պատասխանը մեկն է ես ագրեսիային պատասխանել եմ միշտ և համբերությամբ՝ էն ելակետերից ելնելով, որ իմ մեջ դրված է իմ դաստիարակությամբ»։