ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցով գտնվում է Երևանում


ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցով գտնվում է Երևանում
Ապրիլ 29 11:50 2026

ՀՀ ԱԳՆ-ից Aysor.am-ին հաստատել են՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

«Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն», - ասացին ԱԳՆ-ից։

Նշենք, որ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։