Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու, Սամվել Կարապետյանը Սահմանադրության արգելքի պատճառով չի կարող լինել վարչապետ․ Արման Թաթոյան


Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու, Սամվել Կարապետյանը Սահմանադրության արգելքի պատճառով չի կարող լինել վարչապետ․ Արման Թաթոյան
Ապրիլ 28 23:10 2026

Մենք ունենք մի քանի կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու վարչապետ, Սամվել Կարապետյանը հանրահռչակ հայ է, մեծագույն գործեր ունի արած հայ ժողովրդի համար, բայց իմ կարծիքով Սահմանադրությունը մեկ մարդու համար չի կարող փոխվել և Սամվել Կարապետյանը այս պարագայում չի կարող լինել վարչապետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Մենք սահմանում ենք այս արգելքները և ասում ենք մնացած որոշումները կկայացվեն ընտրությունների արդյունքներից հետո, հիմա գնահատականներ տալը ճիշտ չէ, ընտրություններից հետո Հայաստանի շահերից ելնելով մենք որոշումները կկայացնենք»,-նշել է նա։