Կարծեմ վերջին շրջանում բոլոր լրատվամիջոցներն իմ մասին խոսելիս ասում էին երկարամյա զուգընկեր, ոչ ոք չի ասում այլևս Նիկոլ Փաշինյանի կին: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Նա դիտարկում է արել լրագրողին, ով ասել է, թե իր մասին ընկալում են երկու բան, դրանցից առաջինն այն է, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինն է:










