Նիկոլ Փաշինյանի կինն այսօր լրագրողներին հանդիպման է հրավիրել, որ հայտարարի՝ դատի է տալու Դանիել Իոաննիսյանին, քանի որ խախտվել են իր իրավունքները։
Լրագրողը դիտարկում արեց՝ Հակոբյանը իրեն դրել է զոհի կերպարում ու ասում է, թե իրեն թիրախավորում են։
«Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, նմա՞ն եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում՝ հայց ներկայացենլով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները»,- հակադարձեց Աննա Հակոբյանը։










