«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը դատի կտա Դանիել Իոաննիսյանին։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Հակոբյանը հայտարարեց, թե իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու 2 գործողություններ․
Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։
Աննա Հակոբյանը չի ուզում, որ իր հիմնադրամը կապեն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հետ։
«Խախտվել են իմ իրավունքները»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջել է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։










