Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ո՞րն է պատճառը


Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ո՞րն է պատճառը
Ապրիլ 26 00:20 2026

 

Օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի, Չերեպովեցի, Յարոսլավլի և Վնուկովոյի օդանավակայաններում, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):

«Վնուկովո, Նիժնի Նովգորոդի (Չկալով), Չերեպովեցի և Յարոսլավլի (Տունոշնա) օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ: Այս սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ: