Գագիկ Ծառուկյանը խոսեց վարորդներին վերաբերող խնդրի մասին (հատկապես տաքսու վարորդների):
Վարորդական իրավունքների, բալային համակարգի եւ դրանցից բխող արհեստական խնդիրները օրակարգային հարց է։
Խոսելով խնդիրներից խոսվեց նաեւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Այո’ մեղմ ասած արդարացի չէ որ օրվա ապրուստը վաստակող տաքսու վարորդները եւ ուղղակի հասարակ վարորդները, ովքեր ընդհամենը անձնական նպատակով են օգտագործում իրենց մեքենաները, օգտվում են նույն բալային համակարգից։
Մի ամբողջ օր մեքենա վարելով ապրուստի միջոցը վաստակող մարդիկ նվազագույնը պետք է ունենան 30 բալ։ Բալային համակարգի մեխանիզմին անցնելու հետո անգամ թվերն են վկայում դրա մասին, որ իրականում ոլորտը վատ վիճակում է, մոտ 180.000 քրեական գործեր վարորդական իրավունքների համար։
Փոքրիկ խախտումների դեպքում բալերի զրոյացման դեպքում մարդուն կանգնեցնում զրկվել վարորդական իրավունքից, կանգնել քրեական պատասվանատվության առաջ, համարվել դատապարտված՝ զրկվել վիզա ստանալու հնարավորությունից, այլ ոլորտում աշխատելու հնարավորությունից, զրկվել ապրուստի միջոցից, ունենալ գերծանրաբեռնված դատական համակարգ։
Կարճ ասած օրենքի կետը պետք է վերանայել վերացնել կամ փոփոխել։ է ճակատագրական իրավիճակի առաջ։










