Դու քո թշնшմnւն հարստացնում ես. Քաղաքացիներն ադրբեջանшկшն բենզին գնելու մասին


Դու քո թշնшմnւն հարստացնում ես. Քաղաքացիներն ադրբեջանшկшն բենզին գնելու մասին
Ապրիլ 25 15:06 2026

«Ոչ մի դեպքում ես չեմ օգտվի ադրբեջանական բենզնինց, դու քո թշնամուն հարստացնում ես»,- նշում է մի քաղաքացի՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մեքենա ունենալու դեպքում կօգտվի ադրբեջանական բենզինից։

Հարցման մասնակցած քաղաքացիներն ադրբեջանական, թուրքական ապրանքներից օգտվելու դեմ են։

«Սոված-ծարավ մնամ, բայց իրենցից բան չեմ առնի։ Քո երեխաներին կոտորել է, տարածքներ է ուզում, պահանջներ է դնում՝ էս մեկը չտաս, պատերազմելու եմ, էս մեկն անես՝ սա եմ անելու։ Նրանց ասածներին դեմ խոսող չկա, միայն բավարարում են»,- ասում է քաղաքացիներից մեկը։ 

Մյուսը շարունակում է. «Դեմ չեմ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններից, բայց ոչ թե վասալի և ստրուկի կարգավիճակով, այլ հավասարը հավասարի հետ։ Թող խելքի գա, ոչ թե գնա, կռանա Ալիևի և Էրդողանի ոտքերը, տղամարդկություն ունենա, հրաժարական տա, կարգին ղեկավար գա՝ հայրենիքին հայերին նվիրված»։