Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն


Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Ապրիլ 25 10:12 2026

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել։

 

«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։

 

Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։ Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր և զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը»,-նշված է հայտարարության մեջ։