«Այս ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին»,-X-ի իր միկրոբլոգում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա ընդգծել է.
«Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019-ին Ելիսեյան պալատի ղեկավարը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:










