ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա. ՌԴ ԱԳՆ


ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Ապրիլ 24 16:18 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«Անօրինական ֆինանսական հոսքերին հետևելու և կիբեր հարձակումներին հակազդելու պատրվակով ԵՄ-ն փորձելու է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Մենք Եվրոպական միությունը լավ գիտենք, դա բացառել չի կարելի ոչ մի դեպքում, կցանկանան ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ԵՄ նոր մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտրամադրի Հայաստանի նախարարությունների վրա ազդելու համար: