ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «հայրնենիք գտնելու» վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց, որ Ալիևը դա կողջունի, կասի․ «Հայրենիք չէիք ունեցել, հիմա գտել եք»։
«Իր ուղերձն այն էր, որ մոռանանք Երրորդ Հանրապետությունը ու ստեղծենք չորրորդը։ Ինքը ուզում ա խորովածով կտրի մեր պատմության այս էջը»,-ասաց Աղազարյանը։
Նա պատմեց, որ տարիներ առաջ Փաշինյանին հարցրել է՝ արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցի փախստականների» մուտքը Հայաստան, Փաշինյանն ասել է, որ չի քննարկվում։
«Եթե ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է Հայաստանի նախիջևանացում։ Մեր երիտասարդները կգնան։ Պատերազմ չի լինի, մեր տները կծախենք 40 հազար դոլարով, ուրախ կլինենք, որ մեզ չկոտորեցին, հարմար գներով վաճառեցինք մեր տները, գնացինք Մոսկվա, Լոս Անջելես»,-նշեց պատգամավորը։










