«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ այս խորհրդանշական օրվա իրենց կարգախոսն է՝ «հիշողությունը չես ջնջի»։
Նա անդրադարձավ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ներկա իշխանության դիրքորոշումներին և նշեց, որ փորձում են պատմական հիշողության վրա ոտնձգություն կատարել։
«Դրվում են հարցեր, տարօրինակ ակնարկներ այն բանի մասին, թե արդյոք եղե՞լ է ցեղասպանություն, կամ կարելի՞ է դա կոչել ցեղասպանություն, կամ որ պետք է ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել։
Հայոց ցեղասպանության հարցը համարյա արդեն ներկայացնում են որպես կայսերական քարոզչության մոդել։ Սա անհանդուրժելի է, ոչ մեկին թույլ չենք տա հիշողությունը ջնջել»,-ասաց Զուրաբյանը։










