Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը


Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը
Ապրիլ 24 12:45 2026

Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:

Ուղիղ եթերի կադրում երևում է, որ հոգևորականներ են իջնում դեպի Անմար կրակը, իսկ մինչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևալը,  եթերում հայտնվում է Հանրայինի հաղորդավարը։