Սգալու հետ մեկտեղ պիտի գիտակցենք՝ այս օրը անցյալից հետևություններ անելու, ապրելու մասին է․ Սիմոնյան


Սգալու հետ մեկտեղ պիտի գիտակցենք՝ այս օրը անցյալից հետևություններ անելու, ապրելու մասին է․ Սիմոնյան
Ապրիլ 24 09:21 2026

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների եւ բռնի տեղահանությունների:

 

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլեւ պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները: Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր եւ հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են:

 

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաեւ անցյալից հետեւություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է: Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք:

 

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում:

 

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»: