Շարունակում ենք մնալ պահանջատեր, որի խորհուրդներից մեկը ցեղասպանության չկրկնվելն է. Մեսրոպ Մանուկյան


Շարունակում ենք մնալ պահանջատեր, որի խորհուրդներից մեկը ցեղասպանության չկրկնվելն է. Մեսրոպ Մանուկյան
Ապրիլ 23 23:35 2026

«Մենք չենք կարող մեր ինքնությունը, նախնիներին մոռանալ...Երբեք չենք կարող մոռանալ մեր Արարատը»,-ջահերով երթի ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա նշեց, որ շարունակում ենք մնալ պահանջատեր, որի խորհուրդն այն է, որ չկրկնվի ցեղասպանությունը։

Խիստ դատապարտելով արդեն ապրիլի 25-ին Քաղակացու օր նշելիս Փաշինյանի կազմակերպած խորոված-փարթին՝ Մանուկյանն ասաց.«Ակնհայտ է, որ պրոթուրքական քաղաքականություն են տանում, ծառայում են թուրքական իշխանություններին և հետապնդում են մի երկրի՝ Թուրքիայի շահերը; Առնվազն բարոյականության պրոբլեմ կա, երբ դու Ցեղասպալնության հաջորդ օրը փորձում ես խրախճանքի վերածել»։

 Նա նշեց որ քաղաքացու վճարած հարկերի միջոցով Փաշինյանն անհասկանալի փարթիներ է անում և անհայտ երգիչներ հրավիրում, ինչը խիստ դատապարտելի է։

«Այսօր էլ այս իշխանությունը թուրքի պահած իշխանությունն է և առաջիկա ընտրություններին իրենց հովանավորում է Թուրքիան»,-ասաց մանուկյանը։