Սերունդը պետք է իր հողին արժանի լինի. իր պապերին ուրացողը, պատմություն մոռացողը երբեք ապագա չի ունենա. Վարդան Արամյան


Սերունդը պետք է իր հողին արժանի լինի. իր պապերին ուրացողը, պատմություն մոռացողը երբեք ապագա չի ունենա. Վարդան Արամյան
Ապրիլ 23 23:15 2026

«Այն ազգը, որն իր անցյալը մոռանում ու ուրանում է՝ նա ապագա չունի»,-ջահերով երթի ժամանակ ասաց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով, ոչ մեկը մեզ չի ստիպում հրաժարվել արժանապատվությունից, իսկ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը չի նշանակում գնալ պատերազմել։

«Բայց մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, ողջ աշխարհը մեր հետ հաշվի նստի, և չլինենք նսեմացված, գլխիկոր ազգ, այլ արժանապատիվ՝ ինչպես մեր պապերը։ Մենք ի՞նչ ենք ուզում, որ հարևան պետությունը ցուցահանդես անցկացնի «արևմտյան Ադրբեջան» խորագրով և մենք այն գլխիկոր ընդունե՞նք։ Կարծում եմ, որ այն կարևոր բանը, որ մեր սերունդներին պետք է ուսուցանենք՝ իր հողին տեր կանգնելն է, որ իր հողին արժանի լինել իսկ իր պապերին ուրացողը, պատմություն մոռացողը երբեք ապագա չի ունենա»,-ասաց Արամյանը։