«Իմ փոքրիկը պետք է տեսնի՝ մենք մեր պատմությունը չենք ուրանում». 44-օրյայի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայրն ու եղբայրը մասնակցում են Ջահերով երթին


«Իմ փոքրիկը պետք է տեսնի՝ մենք մեր պատմությունը չենք ուրանում». 44-օրյայի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայրն ու եղբայրը մասնակցում են Ջահերով երթին
Ապրիլ 23 21:47 2026

44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայրը, քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը, կրտսեր որդու հետ եկել է՝ մասնակցելու Ջահերով երթին, որն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո։

Հազարավոր երիտասարդ կյանքեր խլած պատերազմից հետո ծնված փոքրիկը պետք է տեսնի՝ տեր ենք մեր պատմությանը, մեր իրավունքներին. սա է հերոսի մոր ուղերձը։

«Իմ փոքրիկը առաջին անգամ է մասնակցում Ջահերով երթին, նա պետք է տեսնի՝ մենք մեր պատմությունը չենք ուրանում։ Չպետք է ուրանանք Եղեռնի մեր զոհերին, մեր պատմությունը, նահատակված բոլոր հերոսներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աստղիկ Գալեյանը։