44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, Հանրապետության հրապարակ եկել է իր մանկահասակ որդու հետ՝ մասնակցելու ջահերով երթին։
«Փոքրիկի հետ առաջին անգամ ենք ներկա գտնվում այս իրադարձությանը։ Նա պետք է տեսնի՝ պատմությունը չուրանալու մասին է սա։ Չուրանա՛նք Ցեղասպանության զոհերին, չուրանա՛նք հերոսական պատմություններն ու նրանց համար նահատակված հերոսներին»,- ասաց Գալեյանը։
Նշենք, որ «Ջահերով երթի» մասնակիցներն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո երթը մեկնարկելու է ժամը 20։00-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակից և անցնելու է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդ։










