Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»


Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
Ապրիլ 21 08:42 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, եւ հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, եւ իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թեւում է եւ այդ պատճառով է հրաժարվել: Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել․ «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն եւ որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։

Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ եւ լինելու է կուսակցության լիազոր ներկայացուցիչ` հարցազրույցներ է տալու, բանավեճերի է մասնակցելու։