Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը։
«Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», - գրել է Մադյարը Ֆեյսբուքում։
Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ հաշվարկված քվեների 53.45% արդյունքով «Տիսա»-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում՝ ստանալով 138 մանդատ և սահմանադրական մեծամասնություն:
Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 54, իսկ «Մեր երկիրը» կուսակցությունը՝ 7 մանդատ։
«Տիսա» կուսակցությանը շնորհավորել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները, Եվրահանձնաժողովի ղեկավարը:










