Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է իր օդային տարածքի վերաբացման և բոլոր օդանավակայանների գործունեության վերսկսման մասին ապրիլի 8-ից, հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):
Իրաքի օդային տարածքը փակ է Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր:










