Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը՝ հատկ առ հատիկ․ «Իրավունք»


Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը՝ հատկ առ հատիկ․ «Իրավունք»
Ապրիլ 8 08:41 2026

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար

 

Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։