Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա․ «Հրապարակ»


Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա․ «Հրապարակ»
Ապրիլ 7 08:43 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։

Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։

Կառավարական առանձնատների տարածքը ներառում է 15 հազար քմ (1.5 հա) ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, 22.4 հա հողատարածք և 290.8 քմ բնակտարածքով քոթեջներ։

Կառավարական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետն` իրենց ընտանիքներով, պաշտոնավարման ժամանակահատվածում, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: