«Հրապարակ»․ թերթը գրում է ․ 2024 թ. տարեսկզբին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ստեղծման նպատակն էր տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելը։
Այս ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։ ՊՈԱԿ-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ նախորդ տարվա հունիսից է սկսել իր գործունեությունը։ Կառավարության որոշմամբ այս ՊՈԱԿ-ին նախորդ տարի հատկացվել էր 371 մլն 840 հազար դրամ։ Այս տարի ֆինանսավորումն աճել է՝ հասնելով աստղաբաշխական թվերի։
Մասնավորապես, կատավարությունը 2 պայմանագրերով հաստատել է ՊՈԱԿ-ին 438 մլն 518 հազար դրամ գումար հատկացնելու որոշումը։
Ըստ պաշտոնական պարզաբանման, կազմակերպության գործունեությունը նպաստում է «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը, պետական համակարգերի պաշտպանվածության բարձրացմանը և թվային միջավայրի կայուն ու վստահելի զարգացմանը»։ Սակայն չնայած հատկացված ահռելի միջոցներին, Հայաստանում ակնառու են տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիրներ։










