«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզային ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ՝ հասկանալու, թե ով` ով է տեղում։
Ով է «կուռացիա» անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատուն։ Այս տեղեկությունները հավաքագրելը տեղի մարզային ՔՊ-ականներին հանձնարարվել է մարզպետարաններից։










