Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում․ «Հրապարակ»


Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում․ «Հրապարակ»
Ապրիլ 1 08:17 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մեզ հասած լուրերով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած, եւ ինչ-որ մարդիկ` իշխանության «ռազվեդչիկները», շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարահանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով` դուրս եկավ:

Հետո փորձում են ճշտել այդ մարդկանց ինքնությունը, բնակության հասցեն, ապա «բացատրական» զրույցներ, ճնշումներ սկսում նրանց կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Նախ փորձում են պարզել, թե ինչու էին գնացել, ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, ինչ են ուզել կամ ստացել:

Մեզ պատմեցին, որ մարզերից մեկում մեկ անգամ ընդամենը 15 րոպեով գրասենյակ մտած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ իր հիմնարկի ղեկավարն ասել է` եթե ձեր ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, չես կարող ինձ մոտ աշխատել: