Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ «Հրապարակ»


Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ «Հրապարակ»
Մարտ 18 09:11 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։ Աշխատակազմից տեղեկացանք, որ Գզոյանը հայտնի դեպքերից հետո արձակուրդ է գնացել, տնօրեն լինելու տարիներին աշխատել է գրեթե առանց հանգստի եւ երկարատեւ արձակուրդ ունի կուտակած, ասում են՝ մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն դեպրեսիվ վիճակում է, կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը։