Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը»․ «Հրապարակ»


Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը»․ «Հրապարակ»
Մարտ 18 08:41 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա ծնվել է 1997 թվականի ապրիլին, ավարտել է Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը։ Ֆիզկուլտուրայի մասնագետ կինը 2022թ․ հունվարի 3-ից, երբ դեռ 25 տարեկանը չէր լրացել, Սուրենավանի վարչական ղեկավար է նշանակվել։ Ո՞րն է այդ նշանակման «գաղտնիքը»։ Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի տեսանյութերն են, լուսանկարները՝ Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի հետ։